Թուրինի «Յուվենտուս»-ը երկարաձգել է պայմանագիրը Մասիմիլիանո Ալեգրիի հետ:

Այս մասին գրում է «ծեր սինյորա»-ի մամուլի ծառայությունը: Ալեգրիի հետ պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2020 թվականը: Այս մրցաշրջանում «Յուվենտուս»-ը դարձավ Իտալիայի չեմպիոն, երկրի գավաթակիր, ինչպես նաև հասավ մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ, սակայն, զիջեց «Ռեալ»-ին:

Ալեգրին «Յուվենտուս» տեղափոխվեց «Միլան»-ից 2014 թվականին: