ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով` քիչ առաջ կազմակերպված խռովություն է տեղի ունեցել Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնում` չի կայացել Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ցուցադրությունը: 

Պատճառը եղել է մի քանի օր առաջ արված այն հայտարարությունը, ըստ որի, թատրոնի վարչական կազմում որոշակի կառուցվածքային փոփոխություններ են իրականացվել. 583 աշխատակցից 10-ը կրճատվել են:

Մեր հետ զրույցում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից հաստատեցին նշված տեղեկությունները.

«Այսօր ներկայացումից անմիջապես առաջ նվագախումբը հրաժարվել է ներկայացմանը մասնակցել: Պատճառաբանությունը բերվում է, որ կրճատումներն իրենց սրտով չեն, ինչը, իհարկե, մեզ համար ամոթաբեր է, փաստորեն,1000-ից ավելի հանդիսական տուժել է: Սա կազմակերպված խռովություն է, չնայած, կարող էին հարցն այլ ձևով ներկայացնել, բայց ոչ` ի հաշիվ հանդիսականի, սա է ամենավատը»:

Տեղեկացրին նաև, որ աշխատանքից հեռացվածների ցանկում են փոխտնօրեններ Նարեկ Անտոնյանը, Գրիգորյանը:

Հանդիսատեսին հայտարարվել է, որ ներկայացումը կտեղափոխվի հունիսի 12-ին, այդ օրը կտրվի նաև մեկ ներկայացման նվեր տոմս կամ տոմսերի գումարները հետ կվերադարձվեն: