Երևանի ավագանու կազմում փոփոխություններ դեռ չեն սպասվում: Այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ ճեպազրուցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետն անդրադարձավ նաև «Ելք» դաշինքի և «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանիների հետ աշխատանքային հարաբերություններին: Մարգարյանի խոսքով` իր թիմն ունի փորձառություն և շատ լավ է աշխատել նաև Ելք» դաշինքի և «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանիների հետ:

 

«Մենք պատրաստ ենք քննարկել այն բոլոր առաջարկները, որոնք կներկայացնեն Երևանի ավագանու ընտրություններում իրենց մասնակցությունն ունեցած քաղաքական ուժերը: Մենք նրանց չենք տեսնում, որպես մեզ մրցակից: Ընտրություններն ավարտվեցին և մենք նրանց Երևանի կառուցման և խնդիրների շուտափույթ լուծման հարցում մեզ հետ միասնական ենք համարում»,- ասաց Մարգարյանը: