ԱՄՆ-ի նախագահի ավագ դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, հայտարարել է, որ իր հոր՝ Դոնալդ Թրամփի եւ նրա վարչակազմի նկատմամբ նման անբարյացակամություն չէր սպասում:
«Ես նման մակարդակի անբարյացակամություն չէի սպասում… Բայց չէր ենթադրվում, որ դյուրին է լինելու»,-ասել է Իվանկա Թրամփը՝ պատասխանելով «Fox & Friends» հեռուստահաղորդման վարողի այն հարցին, թե դժվար է արդյոք քաղաքական ծրագրերն իրագործել ստեղծված հանգամանքներում: «Իմ հայրն ու նրա վարչակազմը մտադիր են գործել նորարարական ոգով… Մենք ծրագրում ենք փոխել ստատուս-քվոն»,-հավելել է Իվանկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: