Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը գլխավորում է Ստավանգերի մրցաշարի մրցաշարային աղյուսակը:
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին: Սպիտակներով խաղացող Արոնյանը պարտիայի հենց սկզբից գործեց շատ վստահ և արդեն 21-րդ քայլում ստացավ վճռորոշառավելություն, սակայն Կրամնիկն իր պարտությունն ընդունեց միայն 34-րդ քայլում: 6-րդ տուրում Մագնուս Կարլսենը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Նակամուրա-Կարյակին, Կարուանա-Անանդ և Գիրի -Սո պարտիաներն այս պահին դեռ շարունակվում են:
Այս տուրից հետո Արոնյանը և Նակամուրան կիսում են 1-2-րդ տեղերը:
Հունիսի 13-ին մրցաշարում հանգստյան օր է: