24-ամյա Սերժ Միքայելյանն օգնության կարիք ունի: Նրա մոտ դեռևս հունվար ամսին հայտնաբերվել է արյան լեյկոզ՝ սուր լեյկոզ մեոլոսարկոմա (լիկիմեա) ախտորոշմամբ, և այժմ անհրաժեշտ է հայրենակիցների օգնությունն՝ արտերկրում անհրաժեշտ բուժում ստանալու համար:
Սերժ Միքայելյանը փետրվարին տեղափոխվել է Գերմանիա և մեկ ամիս բուժում ստացել այնտեղ, այնուհետև կարճ ժամանակ բուժում է ստացել Իսրայելում, այդ երկրում 15 օր քիմիաթերապիայի կուրսեր ստանալուց հետո նորից վերադարձել է Հայաստան:
Այս օրերին նա գտնվում է Արյունաբանական կենտրոնում, որտեղ ստանում է15 օրյա վերականգնողական բուժում: Սակայն երիտասարդին անհրաժեշտ է տեղափոխել արտերկիր՝ Ֆրանսիա կամ Իսրայել՝ բուժումները շարունակելու նպատակով:
Տղային օգնելու համար ընտանիքը ստիպված է եղել գրավի տակ դնել, այնուհետև վաճառքի հանել բնակարանները: Այս պահին ընտանիքը չունի հնարավորություն՝ երիտասարդին արտերկիր տեղափոխելու և նրա կյանքը փրկելու համար: Ուստի ընտանիքը դիմում է հայրենակիցներն՝ խնդրելով հնարավորինս օգնել Սերժին:
Նրա խնամքին է նաև 3 ամսական փոքրիկը, ով լույս աշխարհ է եկել այն ժամանակ, երբ Սերժը բուժման կուրս էր անցնում Գերմանիայիում:
Ստորև ներկայացնում ենք Սերժ Միքայելյանի հիվանդությանն առնչվող մի շարք փաստաթղթեր:
Փոխանցումները կարելի է կատարել հետևյալ հաշվեհամարներին, որոնք գրանցված են Սերժի քույրիկի՝ Ինեսսա Միքայելյանի անունով:
SWIFT:ARECAM 22
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ
Ինեսսա Միքայելյան
163058806296 (AMD)
163058806320 (RUR)
163058806304 (USD)
163058806312 (EUR)