Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքում այսօր մեկնարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կազմակերպված «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը»:

«Արցախպրես»-ի  թղթակցի    հաղորդմամբ՝ ֆորումին      ողջույնի  խոսքով  հանդես  է  եկել   ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը՝  ասելով, որ  քաղաքական նման համաժողովները լավ հարթակ են հայոց պետականաշինությանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, համաշխարհային և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր քննարկելու և դրանց մասին ավելի խոր պատկերացում կազմելու համար:

«ԱՀ   Նախագահն ընդգծել է, որ հայկական քաղաքական դաշտը ներկայացնող կուսակցություններն  և  ուժերը հայ ժողովրդի համար ճակատագրական պահերին կարողանում են միավորվել և միասնական ուժերով պաշտպանել ժողովրդի ու պետության շահերը՝ նման օրինակները համարելով հայոց պետականության կենսունակության հիմքերից: Քաղաքական ուժերն այդպիսի միասնականությամբ են հանդես գալիս հատկապես Արցախի ներկայի  և  ապագայի հետ կապված հարցերում: Այն, որ Արցախի Հանրապետությունը պետք է լինի հզոր, ժողովրդավարական պետություն, որը միշտ ի վիճակի կլինի ապահովել իր անվտանգությունը, համոզված եմ՝ հիմնարար սկզբունք է հայկական բոլոր քաղաքական ուժերի համար», - ընդգծել  է  Բ.  Սահակյանը:

 

Հայաստանի  հանրապետական  կուսակցության   փոխնախագահ,  ՀՀ  Աժ  արտաքին  հարաբերությունների  մշտական  հանձնաժողովի   նախագահ  Արմեն Աշոտյանն    ընթերցել  է   ՀՀ  նախագահ  Սերժ   Սարգսյանի   շնորհավորական  ուղերձը, որում  մասնավորապես  ասված  է. «Կարևորում  եմ  այն  հանգամանքը, որ  այս   անգամ, որպես  միջոցառման  համակազմակերպիչ     հանդես  է  գալիս  նաև  Արցախի  Հանրապետտության  Ազգային  ժողովը: Վստահ   եմ, որ  այս  ձևաչափը   կարող  է  կարևոր   դեր   կատարել    հայկական-քաքական  մշակույթի     զարգացման  գործում: Այս   անգամ  քաղաքական  ուժերին  են  միացել    նաև   մի    շարք  հայտնի  փորձագետներ,  վերլուծաբաններ  և  գործիչներ:  Հուսով  եմ, որ   ձեր  մասնակցությամբ   ձևավորվող  այս  կարևոր     ավանդույթը,  հետագայում  կհարստացնեն  նաև   Սփյուռքի   քաղաքական    ուժերը: Այս  առումով  Ստեփանակերտը  կարող  է  լինել  ամենահարմար   վայրը    հայկական հասարակական-քաղաքական-տնտեսական  մտքի   թռիչքը   բացահայտելու  համար»:

ԱՀ   Ազգային  ժողովի  նախագահ   Աշոտ  Ղուլյանն   իր  ելույթում     ըստ  էության  նշել  է. «Այսօր՝  արդեն    երրորդ  անգամ  հանդիպելով   կուսակցությունների   ֆորումի   շրջանակներում, համոզված   կարող  ենք   փաստել, որ հաջողել  ենք  մեր  առջև  դրված   խնդիրն  իրագործելու    հարցում: Ամեն  անգամ  ընդլայնել  ենք  ֆորումի  մասնակիցների  թիվը, կատարելագործել    օրակարգը    դարձնելով  այն   ավելի  ընդգրկուն,  քննարկվող  թեմաների    կտրվածքով: Միանշանակ  է, որ   մասնակից  բոլոր   կուսակցությունների  ներկայացուցիչները     չնայած  համոզմունքների   ու  հայցքների    տարբերությանը,  այնուամենայինիվ     գաղափարական  առանցքում   ունեն  հայության   ազգային  շահն ու   մեր  հայրենիքի  հզոր  ու  զարգացած    ապագայի   տեսլականը, որում  անշուշտ  Արցախն  ունի  իր   ուրույն  դերն  ու  նշանակությունը»,-մասնավորապես  ասել  է  Ա. Ղուլյանը:

ՀՀ  ԱԺ  նախագահ    Արա  Բաբլոյանն  էլ    իր  ելույթում   ասել  է. «Արցախի  և  Հայաստանի  քաղաքական  կուսակցությունները, որպես  կազմակերպություններ  գտնվում  են  տարբեր    քաղաքական  և    ընտրական  տարածքներում, սակայն    նրանք  հայակենտրոն  և   հայանպաստ գործունեություն   են  ծավալում:    Հայաստանի   բոլոր  քաղաքկան  ուժերը    իրենց  ծրագրային  որոշակի  տարբերությամբ   հանդերձ    մեկ  հարցի՝  Արցախի ճակատագրի   խնդրի    շուրջ  միասնական  են: 

Միայն  համատեղ  ջանքերի  միջոցով  կարելի  է   առկա  մարտահրավերները   վերածել  նոր  հնարավորությունների, անվտանգություն  և  զարգացում  ապահովելով   Արցախի  և  Հայաստանի     Հանարապետությունների  համար:  Մեր   կուսակցություններն  ունեն  բավականին  հարուստ   քաղաքական    կապիտալ, որը   կարելի  է   արդյունավետ   օգտագործել   այդ  նպատակիներին  հասնելու  համար»:

Ֆորումին    օրհնանքի   խոսքով  հանդես  է  եկել   Արցախի   թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը:

Նշենք, որ    ֆորումի  աշխատանքները  շարունակվելու  են   վաղը՝  հունիսի  17-ին,  ԱՀ  Ազգային  Ժողովի   շենքում, իսկ   փակման  արարողությունը   տեղի  է  ունենալու    հունիսի  18-ին: