
«Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոանլդուի` թիմից հնարավոր հեռանալը:
«Չեմ խոսել Ռոնալդուի հետ: Վերջին անգամ նրա հետ զրուցել եմ Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ: Տեղեկությունները իմացել եմ թերթերից: Նրա հետ կխոսեմ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունից հետո: Նա, ինչպես մյուս ֆուտբոլիստները, ակումբի հետ պայմանագիր ունեն: Հրաժարագինը կազմում է մեկ միլիարդ եվրո:
Ներկա պահին ոչ մի առաջարկ չենք ստացել ոչ Ռոնալդուի, ոչ էլ Խամեսի ու Մարատայի համար», – Պերեսի խոսքը մեջբերում է Onda Cero-ն: