Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին և նշել, որ Ռոնալդուն հիանալի ֆուտբոլիստ է:
«Ռոնալդուն գազան է: Կցանկանայի, որ նա լիներ արգենտինացի: Բայց միևնույնն է՝ նախընտրում եմ Մեսսիին: Նա վայելում է խաղը և հեշտությամբ շրջանցում է իր մրցակիցներին: Նույնիսկ եթե Լեոն չհաղթի աշխարհի առաջնությունում, մենք միևնույնն է՝ հիշելու ենք իրեն»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Fourfourtwo.com-ը: