ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԵԼՔ խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրություն է պատրաստել, որով միջնորդում է Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակել կալանքից:
ԵԼՔ-ի պատգամավորները պատրաստ են նաեւ հանդես գալ որպես Անդրիաս Ղուկասյանի երաշխավոր: Առավոտյան գրությունը կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: