ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Կառավարության ծրագիրը քննարկվում է Ազգային ժողովում: ԵԼՔ դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շարունակեց իր գործընկերոջ՝ Էդմոն Մարուքյանի զարգացրած գիծը՝ վարչապետից հետաքրքվելով՝ արդյո՞ք 2018 թվականից հետո էլ պատրաստ է աշխատել որպես վարչապետ:

«Ես պատրաստ եմ լինել վարչապետ»,-կտրուկ պատասխանեց վարչապետը:

Փաշինյանի հաջորդ հարցին՝ արդյո՞ք ինքը միանում է խորհրդարանական այն ուժերին, ովքեր ամեն կերպ փորձում են Սերժ Սարգսյանին ամեն կերպ համոզել, որ նա 2018 թվականին դառնա երկրի վարչապետ: 

Փաշինյանի հարցին ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Ես այդ համոզողների մեջ չկամ»:

ԵԼՔ դաշինքի պատգամավորի մյուս հարցին՝ արդոք պատրա՞ստ է 2018 թվականին աշխատել փոխվարչապետ, կամ, ասենք, Տարածքային կառավարման նախարար, վարչապետը պատասխանեց. «նորից կրկնում եմ՝ ես պատրաստ եմ աշխատել վարչապետ»: