Ադրբեջանի Քուսարի շրջանի գյուղերից մեկում մայրը թունավորել է սեփական 5-ամյա երեխային: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը:
Հետաքննությունը պարզել է, որ մայրը՝ Լուիզա Սեյպուլաևան երեխայի կաթի բաժակի մեջ թույն է լցրել: Սեյպուլաևան խոստովանել է արարքը՝ ասելով, որ կաթը խառնել է միջատների դեմ նախատեսված միջոցի հետ ու տվել աղջկան:
Ոստիկանությունը ձերբակալել է մորը: Հետաքննությունը շարունակվում է: