Խորհրդարանում մեկնարկել է 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը: Գրանցվել է 81 պատգամավոր: Նրանք շարունակում են քննարկել ՀՀ կառավարության ծրագիրը:
Հունիսի 21-ի նիստում հարցի քննարկումն ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում: Կառավարության ծրագիրը խորհրդարանին ներկայացրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Մտքերի փոխանակության փուլում արտահերթ ելույթներով հանդես են գալիս նաև նախարարները՝ ներկայացնելով իրենց ոլորտներում կառավարության ծրագրով նախանշված բարեփոխումները: