Ռուսական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որում պատկերվում է, թե ինչպես է Հյուսիսատլանտյան դաշինքի F-16 կործանիչը մոտենում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին:
Ինչպես փոխանցում է Интерфакс գործակալությունը, կադրում երևում է ՆԱՏՕ-ի ինքնաթիռը, որը Բալթիկ ծովի երկնքում մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ հավասարվել էր ՌԴ նախարարի օդանավին, որից հետո նրանց միջև հայտնվել է ռուսական Սու-27 կործանիչը:
Ռուսական կործանիչի օդաչուն ազդանշան է տվել F-16-ի օդաչուին, որից հետո այն մի կողմ է հեռացել: