Բուլղարական «Բոտև»-ի և Լիմասոլի ԱԷԼ-ի միջև ընկերական հանդիպումն ընդհատվել է դաշտ մտած կովի պատճառով:
ֆուտբոլիստներից և անձնակազմից ոչ ոք չի մոտեցել դաշտ ներխուժած կենդանուն: Նրանք սպասել են մինչև կովը կհեռանա խաղադաշտից:
Սակայն կովի հեռանալուց հետո ֆուտբոլիստները կրկին խաղը շարունակելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ դրանից անմիջապես հետո շուն է մտել խաղադաշտ: Շան հեռանալուց հետո միայն մրցավարը թույլ է տվել շարունակել հանդիպումը: ԱԷԼ-ը 1:3 հաշվով առավելության է հասել «Բոտև»-ի նկատմամբ: