Քիչ առաջ արտակարգ պատահար է գրանցվել Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակի մերձակայքում` Գարեգին Նժդեհ 12 փողոց: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ «Volkswagen» մակնիշի ավտոմեքեան դեռևս չպարզված հանգամանքներում բռնկվել և այրվել է:

Րոպեներ անց դեպքի վայր է ժամանել հրդեհաշեջ տեխնիկա և փորձել են մարել կրակը: Միջադեպի արդյունքում կաթվածահար է Արշակունյաց պողոտայի երթևեկությունը: