Ինչպես հաղորդում է New York Times-ը, Նյու Յորքի մետրոյի երկու վագոն դուրս է եկել գծերից, որի հետևանքով տուժել է 34 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան: Դեպի հարավ ընթացող վագոնները կտրուկ արգելակել են և բախվել թունելի պատերին:
17 մարդ հոսպիտալացվել է: