Երևանի «Փյունիկ»-ի ավագ Վարդան Պողոսյանի կարծիքով թիմը պատրաստ է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը։ «Բավականին լավ տրամադրվածություն է թիմում։ Երկար ժամանակ է պատրաստվում ենք և արդեն պատրաստ ենք այս խաղին։ Եթե նայենք տարիքային տարբերությանն, ապա նրանք ավելի փորձառու են, բայց մենք ունենք մեր մարտավարությունը և ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք այս թիմին և անցնենք առաջ»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պողոսյանը։

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը մրցելու է սլովենական «Սլովան»-ի դեմ։ Հանդիպումը կկայանա Հանրապետական մարզադաշտում 19։00-ին։