ԵԽԽՎ-ում իտալացի պատվիրակներից մեկը ցանկացել է ստեղծել թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաների համատեղ խումբ, սակայն ԵԽԽՎ բյուրոն 11 դեմ, 4 կողմ ձայներով որոշում է կայացրել հետաձգել այդ գործընթացը: Այս մասին տեղեկացրեց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Ազատ դեմոկրատներ խմբում ճնշող մեծամասնությունը թուրքեր ու ադրբեջանցիներ էին, ինչպես նաեւ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ-ում ներկայացված զեկույցի հեղինակ, Բոսնիայի և Հերցոգովինայի խորհրդարանի պատգամավոր Միլիցա Մարկովիչը:

 

Ակնհայտորեն ուզում էին այդ խումբը ստեղծել ինչ-որ մարդկանց այդ տանիքի ներքո հավաքելու համար, սակայն որոշում կայացվեց հետաձգել այն երկու պատճառով: Նախ նշել էին, որ հունիսի 1-ից է այն ստեղծված համարվում, մինչդեռ այդ ժամանակ 17 անդամները այլ քաղաքական խմբի անդամներ էին: Երկրորդ, նրանք մեղադրեցին նաեւ հեղինակային իրավունքի խախտման մեջ՝ ասելով, որ լիբերալների խմբի կանոնադրությունն են կրկնօրինակել»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

 


Հունիսի 26-ին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Հունիսի 28-ին ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբում թեժ նիստից հետո որոշում կայացվեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնել ԵԺԿ քաղաքական խմբից: Ավելի վաղ ԵԽԽՎ հինգ հիմնական քաղաքական խմբերից մեկը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը, ձայների մեծամասնությամբ քվեարկել էր ԵԽԽՎ-ի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին: Վեհաժողովի պատգամավորները Ստրասբուրգում ընթացող ամառային նստաշրջանում բանաձեւ էին ընդունել նրա անդամների