Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Անգլիայի թագուհուն՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Մխիթարյանը ներկա չի եղել թագուհու ծննդյան միջոցառմանը, սակայն տեսուղերձ է հղել` շնորհավորելով Եղիսաբեթ II-ին՝ ծննդյան 91-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Շարունակելով Թագուհի Էլիզաբեթ II-ի ծննդյան պաշտոնական արարողության մասին մեր ֆեյսբուքյան գրառումները՝ Բրիտանական դեսպանությունը հատուկ շնորհակալություն է հայտնում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և բրիտանական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ այդ առթիվ ուղարկած տեսահաղորդագրության և շնորհավորանքների համար: Անչափ ուրախ էինք նաև միջոցառման ընթացքում հյուրընկալել Հենրիխի մորը՝ տիկին Մարինա Թաշչյանին»,- այս մասին գրված է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆեյսուքյան էջում: