Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի համար կարևոր չէ՝ ով կլինի 2018 թվականից հետո Հայաստանի վարչապետը:
Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա՝ շեշտելով, որ ինքը կարևորում է ոչ թե անձերին, այլ այն հնգամյա ծրագիրը, որը ներկայացրեց Կառավարությունը. «Կարևոր չէ՝ ով կլինի վարչապետը 2018 թվականից հետո, ինչպես նաև կարևոր չէ՝ ով կլինի Մշակույթի նախարարը 2018-ից հետո: Կարևորն այն ծրագիրն է, որը Կառավարությունը ներկայացրեց»,- ասաց նախարարը՝ խորհուրդ տալով լրագրողներին կենտրոնանալ կատարվող միջոցառումների վրա:
Հարցին՝ ինչպես է ինքն իրեն որպես նախարար զգում Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության կազմում, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Ես ինձ Կարեն Կարապետյանի թիմում շատ լավ եմ զգում և շատ համակարգված աշխատանքի մեջ: Մենք իրականացնում ենք Հանրապետական կուսակցության ծրագիրը և ունենք բոլոր գործիքները դրանք իրականացնելու համար»: