«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հերթական առաջարկն է արել «Ինտեր»-ին՝ կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերի համար:
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, մանկունիացիները բարձրացրել են առաջարկը մինչև 40 մլն եվրո:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ անգլիական ակումբը համաձայն չէ ֆուտբոլիստի համար29,4 մլն եվրոյից ավելին առաջարկել:
«Ինտեր»-ը, սակայն, պահանջում է 44 մլն ֆունտ (€ 49, 8 մլն):
2016/17 մրցաշրջանում Պերիշիչը իտալական ակումբի կազմում մասնակցել է 41 խաղի, հեղինակել է 10 գոլ և կատարել է 10 արդյունավետ փոխանցում: