Facebook Messenger-ում կա «գաղտնի» ինբոքս, որտեղ հավաքվում են նամակներ, որոնց մասին դուք, հավանաբար, պատկերացում էլ չունեք։ 

Բանն այն է, որ ֆեյսբուքը երբեմն չի ծանուցում նամակների մասին, որոնք ուղարկել են մարդիկ, ում հետ դուք ընկեր չեք սոցիալական ցանցում։ 

 

Եթե ֆեյսբուքն ինչ-ինչ պատճառներով համարում է, որ նամակը սպամ է, այն հայտնվում է «filtered requests» պապկայում «Message Requests» ինբոքսում։

 

Ահա թե ինչ պետք է անել տեսնելու համար այդ բաժնում հայտնված նամակները։

 

Բացեք Facebook Messenger հավելվածը հեռախոսում։

 

Սեղմեք «Settings»։

 

 

 

Այնուհետև ընտրեք Message Requests։

 

Հետո՝ See filtered messages կամ See all։