Հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով ՝ ՆԱՏՕ-ն հիմնված է ոչ թե շահերի, այլ արժեքների վրա եւ այս առումով՝ կարեւոր է ՆԱՏՕ- Հայաստան համագործակցությունը հատկապես կրթական ոլորտում: Թեւան Պողոսյանը, սակայն, առանձնացրեց մի շարք դրույթներ, որոնց շուրջ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պահպանում են լռություն կամ չեն գտնում լուծման ուղիներ:

«Մենք ուզում ենք ՆԱՏՕ-ի հետ աշխատել, բայց արդյո՞ք ՆԱՏՕ-ն կկարողանա դիմակայել այն խնդիրներին, որ առկա են, արդյո՞ք ՆԱՏՕ-ն կարող է սանձազերծել իր բռնակալ անդամին»,- նշեց նախկին պատգամավորն՝ ի նկատի ունենալով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային:

Թևան Պողոսյանը շեշտեց, որ երբ ՆԱՏՕ-ն կանդրադառնա Բաքվի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետությունների կողմից ահաբեկիչներին զինելու գործընթացին, այդ ժամանակ միայն Հայաստանը կարող է մտածել ՆԱՏՕ-ի անդամակցման մասին: