Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից 100 խորանարդ մետր լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին օրենքը:

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց 77, դեմ՝ 4 պատգամավոր:

Ծրագիրը նպատակաուղղված է 2017 թվականին Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն: