Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը, որն ընթանում է Համբորգում G20-ի գագաթնաժողովի շրջանակում, շարունակվում է արդեն ավելի քան մեկ ժամ: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, բանակցությունները մեկնարկել են Երևանի ժամանակով 18.09-ից:
Հանդիպումը սկսվել է երկու առաջնորդների ձեռքսեղմումով: Նրանք երկուսն էլ ընդգծել են, որ ուրախ են ծանոթանալ և այս հանդիպումից ակնկալում են արդյունավետություն: