Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) կառավարական զորքերը եւ նրանց դաշնակից ուժերը սիրիական անապատում ձեռնամուխ են եղել «Ալ Ֆաջր ալ Քուբրա» («Մեծ լուսասաց»- արաբ.) գործողության երկրորդ փուլին, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է մի իրազեկ աղբյուր: «Սիրիական բանակն սկսել է «Մեծ լուսաբաց» գործողության երկրորդ փուլը Դամասկոսի նահանգի արեւելքում Աս Սին օդանավակայանի ուղղությունից դեպի հարավ»,- պատմել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի տվյալներով՝ գործողության սկզբնական փուլում բանակին հաջողվել է «Իսլամական պետության» ահաբերիչներին դուրս շպրտել Դամասկոսի նահանգի արեւելքի մի շարք ռազմավարական բարձունքներից, որտեղ այս պահին շարունակվում են կատաղի մարտերը:

Ավելի վաղ աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Սուվեյդայի նահանգի արեւելքում կառավարական զորքերը ԻՊ-ի զինյալներին դուրս են շպրտել 15 գյուղերից:

Սիրիական բանակի մի այլ խմբավորում, ազատագրելով Արաք քաղաքը, որը գտնվում է Պալմիրա - Դեր Զոր մայրուղու վրա, շարունակում է հարձակումը Սուխնե քաղաքի կողմը, որն այսօր ԻՊ-ի խոշորագույն պատվարն է Հոմսի նահանգի հյուսիս - արեւելքում եւ գտնվում է ահաբեկիչների կողմից պաշարված Դեր Զոր քաղաքի ճանապարհին: