Կառավարության հուլիսի 13-ի նիստում որոշում կայացվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակել Աշոտ Սիմոնյանին։
«Պարոն Սիմոնյան, Ձեր գործառույթները գիտեք, մեր ակնկալիքները գիտեք, այսօր մենք շատ բան ենք նախատեսել տարածքային կառավարման ոլոտում, որը պրինցիպիալ պետք է փոխենք, այնպես որ՝ Ձեզ հաջողություն ենք ցանկանում», - ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։