Պարզվել է՝ երեկ՝ հուլիսի 14-ին, Արմաիրի մարզի Բաղրամյան գյուղով հոսող Ստորին Հրազդան ջրանցքում հայտնաբերված տղամարդու ինքնությունը:
Ինչպես հայտնում է աղբյուրը, պարզվել է, որ ջրահեղձ եղած քաղաքացին 70-ամյա Ստեփան Եղունյանն էր, ով Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի էր:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, հուլիսի 14-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան գյուղի վարչական տարածքում գտնվող Ստորին Հրազդան ջրանցքում տղամարդու դի կա: