Հռոմի մետրոպոլիտենի «Տերմինի» կայարանում բելառուսցին լուրջ վնասվածքներ է ստացել՝ գնացքի դռների մեջտեղում սեղմվելով: Այս մասին հայտնում է Life.ru-ն` հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Հսկիչ տեսագրություններում երևում է, թե ինչպես է կինը պայուսակը ձեռքին, մոտենում գնացքին և մի քանի վայրկյան կիսով չափ կանգնում դռների մեջտեղում: Այդ պահին դռները փակվում են, գնացքը սկսում է թափ հավաքել: Մի քանի մ գնալուց հետո գնացքը կանգնել է: 43-ամյա կնոջն օգնության են հասել ականատեսները: