Հայաստանի նախագահի ընտրության պաշտոնական արդյունքի կապակցությամբ արտերկրից, մասնավորապես Արեւմուտքից ստացվող աննախադեպ առատ եւ հնչեղ շնորհավորանքները Հայաստանի հանրությունը պայմանավորում է նրանով, որ թույլ, ոչ լեգիտիմ նախագահ պետք է բոլոր գերտերություններին, եւ դրա համար էլ նրանք շտապում են շնորհավորել Սերժ Սարգսյանին, ով հանրության մի զգալի մասի համոզմամբ նախագահի պաշտոնում վերընտրվել է ընտրության կեղծիքի շնորհիվ:
Այն, որ ընտրության կեղծիքի մասին համոզումները կամ առնվազն կասկածները հիմնավոր են, աներկբա է: Միեւնույն ժամանակ, նաեւ հասկանալի է, որ ներքին լեգիտիմությունից զուրկ իշխանությունը լեգիտիմություն փնտրելով արտաքին հարթության վրա, դառնում է առավել կառավարելի, հետեւաբար Հայաստանի հետ հարաբերություններում գերտերությունները, համաշխարհային քաղաքականության կենտրոնները բնականաբար կփորձեն օգագործել այդ հանգամանքը:
Սակայն, ներկայիս ժամանակահատվածում, արտաքին շնորհավորանքները պայմանավորված են առավել նշանակալի այլ գործոններով: Հայաստանը տնտեսապես, ինչպես նաեւ հանրային եւ առավել եւս քաղաքական բարոյականության առումով գտնվում է մի վիճակում, որում արտաքին աշխարհի հետ հարաբերություններում կարճաժամկետ եւ միջնաժամկետ իմաստով երեւի թե պետք չէ գերագնահատել ներքին լեգիտիմության ազդեցությունը կամ կենսունակությունը: Դա չի նշանակում չկարեւորել այդ հանգամանքը: Պարզապես պետք չէ գերագնահատել: Կրկնում եմ՝ գոնե կարճաժամկետ եւ միջնաժամկետ իմաստով:
Հայաստանի իշխանության վրա ազդեցության լծակները աշխարհաքաղաքական կենտրոններում այնքան են, որ դրանք բավարար հնարավորություն են տալիս մեծ նշանակություն չհաղորդել ներքին լեգիտիմության խնդրին: Ավելին, կառավարելիության պարագայում, առավել ազդեցիկ կարող է լինել շնորհավորանքը օդից կախելը, ոչ թե այն միանգամից իջեցնելն ավանսի կարգավիճակով: Ի վերջո, ավանսը ռիսկային է, նկատի ունենալով այն, որ Հայաստանում ռազմավարական իմաստով շարունակում են հակադրված մնալ Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը, ինչը ավանսի քաղաքականությունը թե մեկի, թե մյուս համար դարձնում է ռիսկային եւ անարդյունավետ:
Ներկայիս շնորհավորանքների առատությունը պայմանավորվում է հենց այդ մրցակցությամբ: Ներկայում, Արեւմուտքից ստացվող շնորհավորանքները լուծում են ոչ թե Սերժ Սարգսյանի կառավարելիության, այլ պայմանական «անկառավարելիության» հարց: Այլ կերպ ասած, փորձ է արվում դրանով Սարգսյանին եւ նրա իշխանությանը հաղորդել լեգիտիմության կարգավիճակ, Մոսկվայի համար նրան նվազ «կառավարելի» թողնելու համար:
Թեեւ նախագահի ընտրության գործընթացում ձեւավորվեց տպավորություն, որ Ռուսաստանը որոշակիորեն հետ է քաշվել եւ անգամ բացահայտորեն զիջել դիրքերը, այդուհանդերձ դա ընդամենը արտաքին տպավորություն էր: Նախագահի ընտրության գործընթացը Հայաստանում զուգորդվեց մի քանի հետաքրքրական այցերով: Հայաստան ժամանեցին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Բորդյուժան, զուգահեռաբար՝ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն: Մի քանի օր անց, ընտրարշավի ավարտին Հայաստան ժամանեց ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: Այդ ընթացքում, Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի զորակազմը իրականացնում էր աշխույժ վարժանքներ լեռնային պայմաններում: Օրինակ, զորավարժություն էին իրականացնում տանկիստները, ներկայում հետախույզներն են լեռնային պայմանների վարժանք իրականացնում: Իսկ մարտի 1-ին էլ ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում ելույթ էր ունեցել դեսանտային զորքերի հրամանատար, չեչենական պատերազմից հայտնի գեներալ Շամանովն ու հայտարարել, որ ՌԴ դեսանտային զորքերը պատրաստ են լինել նաեւ ՀԱԿՊ երկրներում՝ ճգնաժամերի հաղթահարման արդյունավետության օպերատիվությունը բարձրացնելու անհրաժեշտության դեպքում: Շամանովը տվել էր Հայաստանի, Տաջիկստանի եւ Կիրգիզիայի անունները
Այդ ամենն ամբողջանում է մարտի 12-ին Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցով, որտեղ օրակարգը լինելու է բավական հագեցած, եւ ինչպես նշել է ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, Սերժ Սարգսյանի այցն ամենեւին արարողակարգային չի լինելու: Ակնհայտ է, որ այցից առաջ Մոսկվան իսկապես բավական լուրջ հոգեբանական գրոհ է սկսել Սերժ Սարգսյանի վրա:
Մոսկվայում Սերժ Սարգսյանին հարկ կլինի մի քանի «ոչ» ասել Պուտինին՝ Մաքսային միության, Եվրասիական միության հեռանկարի, ու գուցե նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի մասով: Նախագահի ընտրարշավի ընթացքում եւ մինչ այժմ Ռուսաստանի այսպես ասած ռազմական բովանդակությամբ աշխուժությունը Հայաստանի հետ հարաբերության առումով հուշում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում ծրագրում է ռազմա-քաղաքական «բլից-կրիգ»՝ տնտեսա-քաղաքական, տեխնոլոգիական նահանջը կասեցնելու կամ փոխհատուցելու համար: Այդ ծրագրում կամ մտադրության մեջ, հայ-ադրբեջանական ճակատը, իսկ մասնավորապես Ստեփանակերտի օդանավակայանը կարող է կատարել առանցքային նշանակություն:
Այդ օդանավակայանը կարող է դառնալ իրավիճակի լարման կարեւոր խայծ, երբ տեղի ունենա առաջին թռիչքը, թեեւ չի բացառվում, որ խայծի դերում ոչ թե առաջին, այլ հաջորդ որեւէ թռիչք հայտնվի՝ առաջինը Սերժ Սարգսյանին թողնելով որպես պատվո-ավանս, համաձայնության դիմաց: Կդիմանա՞ արդյոք Սերժ Սարգսյանը «պատվո թռիչքի» գայթակղությանը, առավել եւս, որ դեռեւս մեկ տարի առաջ է հայտարարել, որ թռչելու է մայիսի 9-ին: Ըստ երեւույթին, մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը կարծում էր, որ դա լինելու է արծվի թռիչք, բայց այժմ համոզվում է, որ տարածաշրջանում Ռուսաստանը թույլ չի տա ոչ մեկին հենց այնպես օդ բարձրանալ եւ արծիվ զգալ իրեն՝ դրա համար պետք է վճարել: Բայց ստեղծվում է կարծես թե մի վիճակ, որ վճարողը լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ ավելի շատ Հայաստանն ու Արցախը, դե ֆակտո վերածվելով ընդամենը ռուսական զորքի յուրօրինակ զորանոցի:
Արեւմուտքն իր շնորհավորանքներով ակնկալում է Սերժ Սարգսյանին հետ պահել գայթակղությունից եւ օգնել ասելու երեք կարեւոր «ոչ»-երը: Անշուշտ, Արեւմուտքի խնդիրը Հայաստանն ու Արցախը ռուսական կայսերապաշտության զորանոցի ճակատագրից փրկելը չէ, այլ ընդամենը տարածաշրջանում աշխարհաքաղաքական պարտությունից խուսափելը:
Տեսակետը, թե այդ դեպքում Արեւմուտքը պարզապես կարող է աջակցել Հայաստանում ժողովրդավարական ուժերի իշխանության գալուն եւ դրանով կանխել իր աշխարհաքաղաքական պարտությունը՝ ընդ որում հիմնարար կերպով, տեսականում իսկապես հանդիսանում է Հայաստանի ինքնիշխան պետության առավել ռացիոնալ գործընկերային առաջարկ Արեւմուտքին՝ հաշվի առնելով շահերի ներդաշնակության հանգամանքը: Բայց, գործնականում, բավական անորոշ են Հայաստանի ժողովրդավարական ուժերի շրջանակը եւ քաղաքական առաջնահերթություններն ու մոտեցումները, եւ բացի այդ էլ, ներկայիս ռազմաքաղաքական եւ տնտեսական օբյեկտիվ իրավիճակն ակնհայտ է դարձնում, որ Հայաստանում Արեւմուտքն իշխանափոխություն կարող է անել միայն Ռուսաստանի համաձայնության կամ առնվազն ձեռնպահ լինելու դեպքում: Հակառակ պարագայում մեծանում է բախման հավանականությունը, ինչը նշանակում է Ռուսաստանի գերիշխանության դոզայի շեշտակի ավելացում:
Այդ իրավիճակի հանգուցալուծումն Արեւմուտքն այդպես էլ չգտավ Հայաստանում, ինչն իհարկե զարմանալի չէ, քանի որ հակակշռության այդ պայմաններում հանգուցալուծումն առաջին հերթին պետք է կարողանա գտնել Հայաստանի հասարակությունը: Բայց խնդիրն այն է, որ հասարակությունը՝ ամբողջական իմաստով, ինքը դեռ գոյություն չունի: Հետեւաբար, հանգուցալուծումը գտնելու համար նախ պետք է իր տարբեր բաղադրիչներով, բայց ամբողջական գործող օրգանիզմ դառնա հասարակությունն ինքը:
Սերժ Սարգսյանի երեք «ոչ»-ը Մոսկվայում
15:39 - 4.Մարտ.2013
Առաջարկում ենք նաև
15/03/17 20:20
Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում
11/08/14 14:32
Սերժ Սարգսյանի հարցազրույցի հիմնական երեք մեսիջները
28/03/14 10:54
Սերժ Սարգսյանի հրաժարականը կախված է երեք հանգամանքից
18/10/24 08:16
Զանգեզուրի, թե միջին միջանցք. «Հրապարակ»
17/09/24 08:30
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի գործը քննող դատավոր Միսակյանի լիազորությունները կդադարեցվե՞ն
20/06/24 08:42
ՔՊ ժողովը՝ Ջերմուկում․ ինչ հարցեր են քննարկելու․ «Հրապարակ»
04/06/24 11:41
Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանի հետ. մյուսների հետ առիթ չի եղել. Բագրատ սրբազան (տեսանյութ)
24/04/24 09:50
Սա հպատակության, այլ ոչ թե խաղաղության ճանապարհ է. Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Ցեղասպանության տարելիցի առթիվ
24/01/24 17:40
Սերժ Սարգսյանի դատական գործը շինծու է, նպատակը նրան վարկաբեկելն էր, ինչը չի ստացվել. Աբրահամյան
02/09/23 10:00
Ելքը իրավիճակից, ինչպես բազմիցս եմ նշել, առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է. Սերժ Սարգսյանի ուղերձը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան