Օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում 34-ամյա կնոջ նկատմամբ օդանավակայանի աշխատակցի կողմի ցուցաբերված ոչ մարդկային վերաբերմունքի մասին, որի հետևանքով կինը վայր է ընկել և ստացել  թևի կոտրվածք:

«Փաստինֆո»-ի խմբագրություն ահազանգած կինը հայտնեց, որ օդանավակայանի աշխատակիցն իրեն ստիպել է ոտքի կանգնել և ինքնուրույն անցնել զննման սարքով, այն դեպքում, երբ իր ոտքը կոտրված և գիպսի մեջ է եղել:

Կինն էլ հավասարակշռությունը կորցրել է ու վայր ընկել, իսկ օգնություն ցուցաբերելու փոխարեն օդանավակայանի աշխատակիցն ասել է, թե վերկաց նստիր, խանգարում ես քաղաքացիներին ռեգիստրացիա անցնել:

Կինը նաև նշեց, որ երբ վայր է ընկել, օդանավակայանի բուժքույրն է շտապօգնություն կանչել, և իրեն տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ ձեռքի 3 հատվածներում կոտրվածքի առկայության պայմաններում իրեն առաջարկել են վիրահատության ենթարկվել, որի գումարը կազմել է 800 000 ՀՀ դրամ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով ինքը հրաժարվել է վիրահատության ենթարկվելուց, և ձեռքը գիպս են դրել:

Կինը նշեց, որ ոտքի կոտրվածքն ստացել է՝ տանն ընկնելու հետևանքով, հուլիսի 11-ին, իսկ դրանից ընդամենը երկու օր անց՝ հուլիսի 13-ին, օդանավակայանում տեղի է ունեցել այս դեպքը, սակայն, այդ ամենից բացի, կնոջ պնդմամբ, առ այսօր օդանավակայանի աշխատակիցներից որևէ մեկը իրեն չի զանգահարել կամ օգնության ձեռք մեկնել, առաջարկով հանդես չի եկել և ընդամենը օդանավակայանի ոստիկանության աշխատակիցներից մեկն է իրեն մոտեցել և փաստն արձանագրել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կինը պատրաստվում էր մեկնել Կրասնոդար, սակայն օդանավակայանում անմարդկային վերաբերմունքի հետևանքով վայր է ընկել, ինչի արդյունքում ստացել է ձախ նախաբազկի վերին 3-րդի զույգ ոսկրերի փակ կոտրվածք: