Հայաստանի վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այդ մասին այսօր՝ մարտի 4-ին, «Ռուս-հայկական երկխոսություն. Քաղաքական եւ հումանիտար ձեւաչափեր» Մոսկվա-Երեւան հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

«Դա նրա առաջին պաշտոնական այցը կլինի՝ նախքան վերստին պաշտոնն ստանձնելը, նախքան ապրիլի 9-ի երդմնակալությունը», - նշել է Կոնստանտին Զատուլինը: Ընդ որում, նա ընդգծել է, որ, ամենայն հավանականությամբ, այցի օրակարգը բավական հագեցած կլինի: «Այցը արձանագրային, ձեւական բնույթ չի կրի», - ասել է Զատուլինը: