Արմավիրի մարզում, հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում շտապօգնության բրիգադը Էջմիածնի բժշկական կենտրոն է տեղափոխել 60-65 տարեկան տղամարդու դի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, արդեն հիվանդանոց այցելած մահացածի հարազատները, տեղեկանալով, որ տղամարդը մահացել է, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում «դեբոշ են սարքել»՝ կոտրելով գույքը, ապակիները եւ սպառնալիքներ տեղացել բժշկական անձնակազմի հասցեին։
Բժիշկների կանչով հիվանդանոց են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, ովքեր տեւական ժամանակ չեն կարողացել հանգստացնել մահացածի հարազատներին, մինչդեռ բժիշկները հայտնել են, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած վիճակում:
Աղբյուրի տեղեկություններով, փաստի առթիվ Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։