Վախճանվել է ԽՍՀՄ-ի առաջին լեգալ միլիոնատեր Արտյոմ Տարասովը: Այս մասին երեկ ուշ երեկոյան Դաշնային հետաքննության գործակալությանը հայտնել է նրա կինը՝ Ելենա Դմիտրուկը: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Տարասովը ծնվել է 1950թ Մոսկվայում և ճանաչում ձեռք բերել ԽՍՀՄ-ում որպես 1-ին լեգալ սովետական միլոնատեր, որը որպես «Տեխնիկ» կոոպերատիվի տնօրեն, այդ կոոպերատիվի շահույթից 1989թ հունվարին ստացել է 3 միլիոն ռուբլի աշխատավարձ: Տարասովն այդ աշխատավարձից վճարել է բոլոր հարկերը, այդ թվում անզավակության հարկը՝ 180.000 ռուբլի: «Տեխնիկ» կոոպերատիվի տնօերն Տարասովի տեղակալը, որը ԽՄԿԿ անդամ էր, նույնպես ստացել էր 3 միլիոն ռուբլի աշխատավարձ, և նույնպես վճարել բոլոր հարկերը, այդ թվում կուսակցական անդամավճարը՝ 90.000 ռուբլի:
Այս իրադարձությունն այդ ժամանակ շոկ է առաջացրել խորհրդային հասարակության շրջանում և լայն քննարկումների առիթ դարձել: Տարասովն այնուհետև ընտրվել է Ռուսաստանի դաշնության Պետդումայի պատգամավոր: Իսկ 1996-ին առաջադրվել է ՌԴ նախագահի թեկնածու, սակայն ԿԸՀ-ն չի գրանցել նրա թեկնածությունը: Մինչև վերջերես նա աշխատում էր որպես իր կողմից հիմնված «Նորարարության ինստիտուտ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ: 2016-ից «Յաբլոկո» կուսակցության անդամ էր: