Կատալոնյան «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն տեղեկացրել է, որ թիմի հարձակվող Նեյմարը չի լքի ակումբն այս ամռանը:

Պիկեն Թվիթերում Նեյմարի հետ լուսանկար է հրապարակել և գրել.

«Նա մնում է»:

Ավելի վաղ՝ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՊՍԺ-ը բրազիլացու համար պատրաստ է մեծ գումարներ վճարել, և Նեյմարը արդեն համաձայնության է եկել անձնական պայմանագրի հարցում: