Հայաստանում հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը սպասվում է բարձր ջերմային ֆոն: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով:
Երևանում՝ հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: