«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարեց Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչին ձեռք բերելու մասին:

Պայմանագիրը կնքվել է երեք տարի ժամկետով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Սերբ ֆուտբոլիստը հանդես կգա 31 համարի մարզաշապիկով:

Ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 40 մլն ֆունտ և կարող է ավելանալ ևս 5 միլիոնով՝ բոնուսների հաշվին: