Նյու Յորքի Կոնի Այլենդի Լունապարկի մոտ անցած հանգստյան օրերին անհայտ պատճառներով ծեծկռտուք է տեղի ունեցել, որի մասնակիցները հիմնականում եղել են... կանայք:
ABC-ի հաղորդմամբ՝ աղջիկները ծեծել են միմյանց: Նրանց բաժանելու համար իրավապահները ստիպված են եղել պղպեղով սփրեյ կիրառել: Մեկ ոստիկան ծնկի վնասվածք է ստացել:
8 մարդ ձերբակալվել է, այդ թվում՝ երկու տղամարդ: Ծեծկռտուքի պատճառը դեռեւս հայտնի չէ: