Վրաստանը խաղաղ, կառուցողական ոգով ձգտելու Է հասնել ՌԴ-ի հետ հակամարտության քաղաքական կարգավորման: Այդ մասին օգոստոսի 3-ին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով հանրապետության կառավարության նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 


«Վրաստանն ամեն ինչ կանի, որպեսզի միջազգային ռազմավարական գործընկերների աջակցությամբ եւ խաղաղ, կառուցողական ռեժիմով հասնի Ռուսաստանի հետ հակամարտության քաղաքական կարգավորման»,-ասել Է նա: Վարչապետը նշել Է, որ «Վրաստանի խաղաղ միավորումը երկրի գլխավոր խնդիրն Է»: «Ես բնավ չեմ կասկածում հաջողությամբ եւ խաղաղությամբ այդ նպատակին հասնելուն»,-ընդգծել Է նա:

 

Միեւնույն ժամանակ Կվիրիկաշվիլին հայտարարել Է, որ «ՌԴ-ի բարձրաստիճան անձանց այցերն» Աբխազիա «Վրաստանից այդ տարածաշրջանի բռնի անջատումն օրինականացնելու փորձերի շարունակությունն են»: