Վերջերս Ֆրանսիայի Սեն-Նազար նավահանգստից ջրի վրա է դուրս եկել պատմության մեջ աշխարհի ամենամեծ նավը՝ «Ծովերի ներդաշնակություն»-ը (Harmony of the Seas), որը պատկանում է Royal Caribbean International-ին: Նավի շինարարությունը տևել է երկուսուկես տարի: Օրեր առաջ այն դուրս է եկել Անգլիա, որպեսզի այնտեղից անցնի իր առաջին ուղին դեպի Ռոտերդամ:
Նավի չափսերը բավականին հետաքրքրական են՝ 362 մետր երկարություն, 18 տախտակամած, ջրափոխադրումը 200.000 տոննա: Ողբերգական ճակատագիր ունեցած «Տիտանիկից» այն երկար է 100 մետրով: Նավը կարող է տեղավորել 9 հազար ուղևոր: Այն իրական լողացող քաղաք է հիշեցնում: