Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ Յակուտիայի «Միր» ադամանդի հանքավայրում փլուզման հետևանքով ջուր է լցվել: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը: Հանքից դուրս են բերվել 89 աշխատակիցներ: 60 աշխատակիցներ մնում են հանքի ջրով լցված մասում: