Յարոսլավլում ԱԻՆ ներկայացուցիչները պարգևատրել են հղի կնոջը՝ լճում խեղդվող երեխային փրկելու համար: Այս մասին հայտնում է HTB-ն: 2 երեխաների մայրը՝ Սվետլանա Սոկոլովան, այդ պահին հանսգտանալիս է եղել լճի ափում, երբ նկատել է խեղդվող 2 տղաների: Նա նույն վայրկայնին մտել է ջուրը և դուրս բերել տղաներից մեկին, ով ավելի մոտ է եղել ափին:
Վախեցած երեխային օգնություն են ցուցաբերել ափում գտնվողները: Սվետլանան վերադարձել է երկրորդի հետևից, սակայն 7 ամսական հղի կնոջ շնչառությունը չի բավարարել, որպեսզի հասնի արդեն հեռվում գտնվող երեխային և նա հետ է վերադարձել ափ: 9-ամյա տղայի մարմինը ավելի ուշ հայտնաբերել են ջրասուզակները: