Սաուդյան Արաբիայի իշխանությունները կմոբիլիզացնեն մինչև 30 հազար բուժաշխատողի: Նպատակն է ապահովել անվտանգությունը բազմաթիվ ուխտագնացների, որոնք ամեն տարի գալիս են Մեքքայի և Մեդինայի սրբազան վայրեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, ուխտագնացության շրջանը սկսում է օգոստոսի 30-ից և կավարտվի սեպտեմբերի 4-ին, երբ կիրականացվի զոհաբերություն:

 

Այդ շրջանում կմոբիլիզացվի 30 հազար բուժաշխատող, որոնք պատրաստ կլինեն ցանկացած պահի օգնություն ցուցաբերել ուխտագնացներին: Դրանից բացի, իրականացվում է անձնակազմին պատվաստելու ծրագիր: Տեղի միջազգային օդանավակայն ժամանած մարդիկ պարտավոր են լինելու անցնելու բժշկական ստուգում: