Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի երդման արարողությունը: Այս մասին հայտնում է IRIB հեռուստաալիքը:
Օգոստոսի 3-ին տեղի էր ունեցել Ռուհանիի երդմնակալության առաջին փուլը՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Հասան Ռուհանիին հաստատել է Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին Թեհրանի իմամ Խոմեյնիի մզկիթում:
Խորհրդարանի կայքի տեղեկությամբ՝ երդման արարողությանը մասնակցել են հյուրեր 92 երկրից: Արարողությանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեհրանում անվտանգությունը կուժեղացվի, այն կապահովեն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի մարտիկները, նաև ոստիկանության աշխատակիցները։
Օգոստոսի 5-ը Թեհրանում հայտարարվել է հանգստյան օր։
68-ամյա Ռոուհանին երկրորդ ժամկետով վերընտվել է մայիսի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով: Նրա թեկնածության օգտին քվեարկել է 23,5 մլն իրանցի՝ ընտրողների 57%-ը: