Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի արվարձանում երկու գնացքի բախման հետևանքով մահացել է առնվազն 20 մարդ, ևս 70-ը տուժել է: Այս մասին հայտնում է Youm7 –ը՝ հղում անելով շտապօգնության տեղական ծառայության ղեկավարին:

Նշվում է, որ զոհերի և տուժածների հստակ թիվը դեռ պարզվում է: Տուժածները հոսպիտալացվում են մոտակա հիվանդանոցներ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկա պահին տեղական հիվանդանոց է տեղափոխվել 22 մարդ: