Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այս օրերին իր կարճատեւ արձակուրդն անցկացնելու է Արցախում։ Վարչապետից բացի Արցախում է նախընտրում հանգստանալ նաեւ պատգամավոր Թեւան Պողոսյանը։ Իսկ որտեղ են իրենց հանգիստը վայելում մյուս պաշտոնյաները. Wnews.am-ի հրապարակումն այդ մասին է.
Թեւան Պողոսյանի հանգստի լուսանկարները Արցախից.
ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ընտանիքի հետ հանգիստն է վայելում Հունաստանում։
ԲՀԿ-ական պատգամավոր Նորա Առուստամյանը ամուսնու հետ հանգստյան օրերն անցկացրել է Հանքավանում (նրանց լուսանկարը հանգստից չէ)։
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը եւս իր ամառային հանգիստն անցկացրել է Հունաստանում։ Նա Զակինտոս կղզում է։
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ավանդույթի համաձայն քույրերի, դստեր եւ թոռնիկի հետ հանգիստն է վայելում Հունաստանում (լուսանկարը հանգստից չէ)։
ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն ամառային հանգստից լուսանկարներ է հրապարակել Սեւանից.
Իսկ վերջին հրապարակած լուսանկարից պարզ է դառնում, որ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը եւ Վահե Էնֆիաջյանը միասին են վայելում իրենց արձակուրդը, թե որտեղ՝ պարզ չէ։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ամառային արձակուրդները Լոռիում են։ Պատգամավորը հարցազրույցներից մեկում նշել է, որ ամեն տարի ընտանիքի հետ մեկնում են Վրաստան եւ հույս հայտնել, որ այս տարի եւս այնտեղ կանցկացնեն ամառային հանգիստը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր հանգիստն է վայելում ծովում։
Արձակուրդների ժամանակ ամենաշատը ափսոսում եմ, որ երեխա չեմ: Մենակ երեխան կարող է թռնել ծովը ու չմտածել առաջիկա գործերի, ծրագրերի ու անելիքների մասին»,-իր հանգստի լուսանկարն այսպես է մեկնաբանել նա։
Պատգամավոր Շուշան Պետրոսյանն այս օրերին Ֆրանսիայի Նիս քաղաքում է, իսկ մինչ այդ՝ Արցախում էր։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ամառային հանգիստն է վայելում Բարսելոնայում։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանգստից լուսանկար է հրապարակել. նա ընտանիքի հետ Տավուշի մարզի Ենոքավանում է։
Ուրախ եմ, որ պապական մեր գյուղը դառնում է էկոտուրիզմի խոշոր կենտրոն. Տավուշի մարզ, Ենոքավան։),- գրել է պատգամավորը։