Սենթ Լուիսում ավարտվեց արագ շախմատի մրցաշարը:

7-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Սերգեյ Կարյակինին, 8-րդ տուրում միավոր կիսեց Հիկարու Նակամուրայի հետ:

Վերջին տուրում Արոնյանն  ուժերը չափեց Լենիեր Դոմինգեսի հետ և առավելության հասավ մրցակցի նկատմամբ:

Արոնյանը 12 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Օգոստոսի 18-ին կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարը: