Երևանի հյուրանոցներից մեկում օգոստոսի 16-ին Քուվեյթի երկու քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ միջադեպի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգը ստացել է, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: