ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ ոչ թե նորածին է մահացել, այլ հասուն պտուղ։
«Հղիի մոտ եղել է պտղի ներարգանդային մահ, ծննդաբերության ժամանակ եղել է ընկերքի տոտալ անջատում, որի հետևանքով պտուղը ներարգանդային կյանքում շնչահեղձ է եղել»,- ասաց բժիշկը՝ ավելացնելով, որ դա լուրջ ախտաբանություն է։
Բժիշկ Աբրահամյանը նշեց՝ կնոջ վիճակն այս պահին լավ է․ «Բարեբախտաբար, մոր կյանքը փրկվել է, քանի որ նախկին մահերի մեծ մասի պատճառ է եղել արնահոսությունը։ Այդ հիվանդությունը հղիության ընթացքում ամենավտանգավոր բարդություններից է, երբ արյան մակարդելիությունն է իջնում և այլ խնդիրներ են առաջանում: Սակայն պտղին փրկել չհաջողվեց»։
Մենք կապ հաստատեցինք՝ նաև մահացած պտղի հոր՝ Արամ Հայրապետյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց կատարվածը՝ նշելով, քանի որ այլ տարբերակ չի եղել կնոջ կյանքը փրկելու, կեսարյան հատում է արվել և փրկվել է կնոջ կյանքը։
Սոնա Հարությունյան